Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կենդանի հերոս հայը

Կենդանի հերոս հայը
27.11.2023 | 11:55

Արցախցի Մխիթարն է, ծնունդով ԱՀ Մարտունիից:

Մխոն շատ վաղ տարիքից է կռվել հայրենիքի, իր տան և արժանապատվության համար։

Պատանի էր, երբ առաջին անգամ մտավ խրամատ, սկզբում հոր համար գնդացիրի փամփուշտներն էր լիցքավորում, հետո արդեն ծառայության անցավ։

1996-ին Տոնաշենում վիրավորվեց, բայց չկոտրվեց։

2016-ի քառօրյայի առաջին կամավորներից էր, 2020-ին սկզբում Ջրական, ապա Մարտունի, 2023-ին աշխարհազորի կազմում Շուշիի դիմաց է դիրքը պահել, ասում է առաջին 15 րոպեում թշնամու ականանետի կետը շարքից հանեցինք, աչքերս լցվեց, մտածում էի էս է Շուշի ենք բարձրանալու:

Բայց հետո...

Մխոն հզոր է։

Այժմ Գյումրիում է, չի կոտրվել, աշխատանք է ճարել, ինձ էլ հույս է տալիս, որ գնալու ենք, այո՛ մենք գնալու ենք...

Հա՛, արցախցիներից «անհույս ջուր ուզողներ», եթե Մխոյենց դուռը խփեիք ձեզ ջուր էլ կտար, հաց էլ...

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 7491

Մեկնաբանություններ